58 տարեկան հասակում մահացել է ազատամարտիկ, Արցախի հանրապետության մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ Էռնեստ Շեկյանը: Ազատամարտին իր մասնակցությունը սկսել է դեռ 89-90 թվականներին, զենքի եւ զինամթերքի տեղափոխումից Շահումյանի եւ Մարտակերտի շրջաններ։
Անդամակցելով Դաշնակցությանը՝ մաս է կազմում ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի, դառնում կրակային դասակի հրամանատար։Զորամիավորման կազմում էլ անցնում է արցախյան գրեթե բոլոր թեժ ճակատներով։
1992-1994 թվերին մասնակցել է Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի, Աղդամի, Քարվաճառի եւ այլ շրջանների ազատագրական եւ պաշտպանական մարտերին: Զինադարդարից հետո էլ դառնում է Արցախի պաշտպանության բանակի սպա՝ մինչեւ առողջական խնդիրների պատճառով զորացրումը։ Բայց սիրտն արդեն մնացել էր Արցախում։ Այդտեղ էլ հաստատվում է բնակության։7STOPPED
Նրա համոզմամբ՝ հայրենիքի համար մարտնչելու հնարավորությունը ճակատագրի պարգեւ է: Ասում էր «դեռ Հայրենիք ձեռք չեմ բերել,» ակնարկելով միացյալ Հայաստանի ազատագրության պայքարի շարունակումը։