Հենց հիմա hամայն hայությունը սա է դիտում. Կես ժամում սա ցնցեց բոլորին․ Տեղեկացեք, որ․․․

Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է վերջում․

Նենսի Փելոսիի այցը Հայաստան անվտանգային տեսանկյունից կարեւորագույն փաստ է։ Այս մասին 1in.am-ի հետ զրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը: «Միացյալ Հայաստանի» առաջնորդը նշել է, որ միաբեւեռ արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար

վտանգավոր է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Չինաստանն ակնկալում են մեծ ներկայություն ունենալ Հայաստանում։ Անդրադառնալով տարածաշրջանում գերտերությունների շահերին՝ Թարվերդյանը նշել է, որ Հնդկաստանը բալանս է պահում եւ թույլ չի տալիս, որ երրորդ համաշխարհային պատերազմ ծագի։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը ձգտում է տարածաշրջանում դառնալ դոմինանտ, ինչը ակնառու էր նաև 44-օրյա պատերազմի ընթացքում՝ այդ երկրի ներգրավվածությամբ։ «44 օրյա պատերազմում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը վարվում էր Թուրքիայի անմիջական ներգործությամբ։ Նույնիսկ տեղեկություններ կային, որ ադրբեջանական զինուժը ենթարկվում էր թուրք բարձրաստիճան զինվորական կազմին», — ասել է նա։

Թարվերդյանի խոսքով՝ Հայաստանը միջազգային հակամարտության կենտրոնում է, ուստի պետք է փնտրի բնական դաշնակիցների: «Մենք մի բան պետք է հասկանանք՝ մեր փոխարեն ոչ ոք մեր հողը չի պաշտպանելու։ Ամեն պետություն ունի իր շահերը, որքան մենք ուժեղ լինենք, այնքան ցանկալի կլինենք նման պետությունների համար»:

Տեսանյութը՝