Բիձա մարդուս գլխից թռա, ասեցի գնամ ջահել տղու հետ հանդիպման. գնացի հասա, նենց բան գլխիս էկավ, որ սաղ կյանքս չեմ մոռանա

Չեմ հասկանում ով ա որոշել որ 50-ից հետո կյանքը կանգնում ա; Մարդս ոնց որ բիձա լինի, մեջը ոչ եռանդ կա ոչ մի քիչ ջահել աշխուժություն: Իսկ ես հեսա 48 եմ դառնում, բայց տեղս հանգիստ չեմ սթրվում, հնար լինի թազա կամուսնանամ, մի 3 հատ էլ երեխա կբերեմ:

Էն օրը սենց գժված տան գործերը պրծա, չգիտեի ինչ անեի, ասի աչքիս մտնեմ էն կայքերով մեկի հետ ծանոթանամ: Ոփշեմ ուղեղս զոռ տվի, գրանցվա, մտա սկսեցի մի քանի հոգու հետ խոսալ: Բայց կոնկրետ մեկը ահավոր հետաքրքրեց, սկսեցինք իրար հետ օրերով խոսալ: Էշ մարդս դաժը չէր ջոկում, որ հեռախոսից չեմ պոկվում:

Տենց մի քանի օր խոսացինք, ոչ ես եմ իմ տարիքը ասել, ոչ ինքը: Ոչ մեկիցս էլ նկար չկա, մենակ իրար անուն գիտենք ու վսյո: Տենց էս իմ տղեն որոշումա որ ինձ պիտի հրավիրի հանդիպման: Ես էլ մտածեցի որ էս իմ շանսն ա ու չպտի բաց թողնեմ; Ասեցի որ կգամ:

Որոշված օրը գնում եմ ոգևորված հանդիպման, ոնց որ 16 տարեկան թազա սիրահարված, համ լարված եմ, համ ոգևորված, վափշե չգիտեմ թե ինձ ինչա սպասվում: Ուրեմն գնացի մեր պայմանավորված տեղը, մեկ էլ տեսնեմ տղուս ընկերն ա կանգնած մոտեցա բարևեցի, մի երկու բառ խոսացինք:

Մեկ էլ էդ տղեն ասումա ես էլ մարդ եմ սպասում, հլը զանգեմ նայեմ ինչ եղավ: Ու զանգումա, զանգը էդ պահին իմ հեռախոսին ա գալիս: ես չգիտեմ ինչ անեմ, ինձ ոնց պահեմ, խայտառակ եղա, թողել եմ ուղղակի փախել եմ ըդտեղից: Բայց հիմա էլ վախենում եմ տղուս պատմի հանկարծ: Չգիտեմ մի հատ զանգեմ հետը խոսամ թե չէ: Չեմ ջոկում ինչի ա սենց թարս իմ կյանքը, էն գլխից էլ նույն անբախտն եմ էլի: