Մեծ Բրիտանիայում տրանսգենդեր տղամարդը երեխա է լույս աշխարհ բերել, իսկ սերմնահեղուկի դոնոր է դարձել կին տրանսգենդերը: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Բրիտանացի հարսանեկան լուսանկարիչ 39-ամյա Ռուվիմ Շարփը 20 տարի առաջ կին էր, սակայն մի օր որոշեց փոխել իր սեռը: Հիմա նա ապրում է իր զուգընկերոջ՝ Ջիմիի հետ, ով իրեն որևէ սեռի չի դասում:
Վեց տարի առաջ Ռուվիմը ցանկացավ երեխա ունենալ: Զույգը սերմի համար դոնորին գտավ սոցցանցերի միջոցով. նա տրանսգենդեր կին էր, ում մոտ մնացել էին տղամարդու սեռական օրգանները:
Նշվում է, որ հղիության ընթացքին հետևել է տրանսգենդեր բժիշկը: Ծննդաբերությունը հաջող է անցել, իսկ երեխան, ում Ջեյմի են անվանել, արդեն երեք ամսական է:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուվիմն իրեն հայր է համարում, այլ ոչ թե մայր: Զույգն այժմ իրենց ամենաերջանիկն է համարում ողջ աշխարհում: