Բացառիկ մանրամասներ՝ Վրույր Բրասեղյանի ցուցմունքից

Հրապարակ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանն իր ինքնախոստովանական ցուցմունքում նշել է, որ ինքը՝ Վրույր Բարսեղյանը, ունենալով ֆինանսական խնդիրներ, իր ազգական Արկադի Բարսեղյանից պարտքով գումար է խնդրել, սակայն Արկադի Բարսեղյանը ասել է, որ չունի գումար, սակայն գիտի որտեղ կա և մատնացույց է արել Սևակ Մելիքսեթյանի (Զարինե Մելիքսեթյանի ամուսնու) տունը։

Պայմանավորվել են, որ գիշերով գնալու են, ինքը՝ Արկադի Բարսեղյանը, ով մտերիմ հարաբերություններ է ունեցել Զարինեի ամուսնու հետ, պետք է զբաղեցնի Զարինեին, իսկ Վրույր Բարսեղյանը զբաղվի ոսկեղենի փնտրտուքով։

Զարինեն տեսնելով Արկադի Բարսեղյանին, դուռը բացել է, հասկանալու համար, թե ինչու են գիշերը եկել իր տուն, այդ ժամանակ Վրույրը մուտք է գործել խոհանոց և վերցնելով խոհանոցում դրված դանակը, սպառնացել է Զարինեին, որ կսպանի` եթե ոսկի և գումար չտա։

Արկադի Բարսեղյան

Աղմուկի վրա երեխաները դուրս են եկել, Արկադին կապել է երեխաներին և հորդորել լռել։ Վիճաբանության ժամանակ Վրույրը դանակով հարվածներ է հասցրել Զարինեին, ապա, ըստ իր ցուցմունքի, չգիտակցելով, հարվածներ է հասցրել նաև երեխաներին։

Դրսում աղմուկ լսելուն պես, նրանք վերցրել են Զարինեի վզից կախված ոսկե շղթան ու մատանին և դիմել փախուստի։

Հիշեցնենք, որ Արկադի Բարսեղյանը, ըստ իր պաշտպանի, հայտարարում է, թե` ինքը կապ չունի դեպքի հետ: Երեկ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ կալանքի սանկցիա է տվել վերջինիս, նրան պարեկային ծառայության ուղեկցությամբ, դատարանից տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։