Հարսանիքի հաջորդ օրը տղես չթողեց սենյակ մտնեմ, որ անկողինը ստուգեմ․ կասկածն ընկել ա ջանս, ի՞նչ անեմ

Մի քանի օր առաջ տղուս ամուսնացրի, մեծ հարսանիք արեցինք։ Ճիշտ ա հարսս էդքան էլ սրտովս չի, բայց դե տղուս վրա չկարողացա։ Ասում ա՝ կա ինքն ա, չկա՝ ինքն ա։ Մի խոսքով ասեցի լավ, թող իրա ուզածով լինի։ Բայց հիմա շատ եմ նեղվում։ Տղես ահավոր փոխվել ա, մի տեսակ ինձ էլ բանի տեղ չի դնում։

Հարսանիքի հաջորդ օրն ուզում էի մետնեի սենյակ, որ անկողինը ստուգեի, տղես չթողեց։ Դա իմ համար շատ կասկածելի էր։ Ուրեմն մի բան կա, որ չի թողում։ Թե չէ ինչի՞ պիտի տենց կոպիտ ձևով արգելեր։ Էդ կաչաղակը երևի տղուս խաբել ա, հարիֆացրել ա ու ամուսնացել ա հետը։

Շատ անհանգիստ եմ, տեղս չեմ գտնում, չգիտեմ ինչ անեմ։ Տղուս հետ խոսալ չի լինում, ինչ հարցնում եմ գոռում ա, հարսս էլ ոչ ինձ բանի տեղ ա դնում, ոչ էլ։ Բայց ես հետաքրքրությունից պայթում եմ, քիչ ա մնում գնամ ու տղուս ուղիղ հարցնեմ։