«Գնալու եմ հասնեմ ամուսնուս․․․». Հերոսի 23-ամյա կինը վերջ է տվել կյանքին․ Նրան կհուղարկավորեն ամուսնու կողքին․ Մանրամասներ

Նոյեմբերի 12-ին տարածվել էին լուրեր այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում ինքնասպանություն է գործել 23-ամյա Լիլիթ Հարությունյանը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ադրբեջանական վերջին՝ այս տարվա սեպտեմբերի ագրեսիայի հետևանքով զոհված 30-ամյա Արմեն Կարապետյանի կինն էր։

Нет описания.

8 ամիս էր, ինչ Արմենն ու Լիլիթն ամուսնացել էին։ Գյուղի բնակիչներից մեկը պատմել է․

«Երկուսն էլ մեր գյուղի երեխեք էին, նոր էին ամուսնացել, դեռ երեխա չունեին, շատ սիրով ընտանիք էին։ Արմենը լեյտենանտ էր, 3-4 տարի էր, որ մտել էր Զինված ուժեր, մասնակցել էր նաև 44-օրյա պատերազմին, ցավոք, թշնամու վերջին հարձակման ժամանակ Սոթքում անմահացավ…»։

Գյուղացին ասել է, որ Լիլիթն աշխատում էր Արծվանիստի նախակրթարանում, ուրբաթ օրը սովորականի պես աշխատանքի էր գնացել․

Нет описания.

«Աշխատանքի վայրում ուրբաթ օրը գործընկերները տարօինակ ոչինչ չեն նկատել, սովորականի պես իր աշխատանքն է կատարել։ Իհարկե, ամուսնու դեպքից հետո շատ էր փոխվել, միշտ տխուր էր։ Լիլիթն էլի էր ինքնասպանության փորձ արել, ասել էր՝ մեկ ա, գնալու եմ հասնեմ ամուսնուս․․․ Ինքը ամուսնու զոհվելուց հետո շարունակում էր նրա ծնողների հետ ապրել, բայց նաև գնում էր հայրական տուն, դեպքը հենց հայրական տանն էլ եղել է»։

Լիլիթին այսօր հուղարկավորելու են Արծվանիստի գերեզմանատանը՝ ամուսնու կողքին։