ՔԻՉ ԱՌԱՋ տեսեք ում դին են հայտնաբերել․ արդեն քանի՜ օր է․․․

ՔԻՉ ԱՌԱՋ տեսեք ում դին են հայտնաբերել․ արդեն քանի՜ օր է․․․

ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի բնակիչ Ա․ Ս․-ից, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում իր խոշոր եղջրավոր անասուններին արածեցնելիս է եղել Դիլիջան խոշորացված համայնքի Թբիլիսյան խճուղու վրա գտնվող «Նիրվանա» կոչվող հյուրանոցային համալիրի հարակից տարածքում, որտեղ գնացքի գծերի հարևանությամբ տղամարդու կախված դի է հայտնաբերել։

Ոստիկաններն ու քնիչները նշված վայրում ծառից պարանով կախված վիճակում հայտնաբերել են Երևանի բնակիչ Ռ․ Գ․-ի դին։ Արտաքին զննությամբ՝ բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մահացածը նոյեմբերի 11-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից։  © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/17/1226754/