ՇՏԱՊ․Երևանում՝ Նոր Նորքում. հասունանում է խոլերայի վտանգ
Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեվխյան 25/2 շենքի բնակիչներց, ովքեր արդացրաիորեն բարձրայնում են, որ տևական ժամանակ է, իրենց 5 մուտք ունեցող շենքի նկուղները լցված են կեղտաջրերով։ Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «5 տարուց ավելի շենքի նկուղները ողողված են կեղտաջրերով։ Սովետակն տարիներին կառուցված շենքի կոյուղատարերն երևի իրենց դարն ապրել են։ Կեղտաջրերի համար նախատեսված դիտահորերը լցված են, խցանված։ Բազմաթիվ անգամ դիմել ենք թաղապետարան, թաղապետարանից մեզ ուղղորդում են, թե գնացեք, դիմեք «Վեոլիա Ջուր», «Վեոլիա Ջուրն» էլ, ինչպես միշտ, աշխատանքները թերի է կատարում։ Միակ աշխատող մարդիկ «Վեոլիա Ջրի» մի քանի բանվորներ են, ովքեր գալիս, խցանված դիտահորերը բացում են, սակայն մի քանի օր անց դարձյալ նույն պատկերն է։ Ոչ թաղապետարանի վրա ենք հույս կապում, ոչ էլ «Վեոլիա Ջրի»։ Հիմա եղանակը մի քիչ սրտել է, գարշահոտությունը այդքան էլ չի զգացվում։ Իսկ գարնանն ու ամռանը անտանելի է։ Չես կարողանում անգամ հյուրեր ընդունես։ Ով գալիս է մեր բակ, խելագարի նման փախնում է։ Թաղապետարանից ոչ մի աջակցոություն, ոչ մի հոգնածություն չեն զգացել։ Մի քանի օր առաջ նոր միայն մեզ տեղեկացնում են, որ 2023 թվականին կապիտալ փոխվելու է կոյուղատարերը։ Բայց դրան էլ չենք հավատում։ Էն որ ասում ա, աչքը տեսածից է վախենում, լրիվ էդ վիճակն ա։ Ամոթ է, 21-րդ դարում նման վիճակ։ Այն էլ աշխարհի ամենահնագույն մայրաքաղաքներից մեկում»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այսօր «Վեոլիա Ջրից» հերթական անգամ այցելել էին նշված հասցե և հատուկ տեխնիկայի օգտագործմամբ իրենց աշխատանքը կատարեցին ու կոյուղատարերը բացվեցին, սակայն բանվորներն էլ վստահեցնում էին, որ մի քանի օրից դարձյալ բնակիչների փնթիության հետևանքով կոյուղատարերը լցվելու են. «Ինչ կեղտ ասես, դուրս են բերել, անգամ կանացի ու տղամարդու ներքնաշորեր, ու հիմնականում մեղավորը բնակիչներն են, թե չէ, եթե իրենց ձեռքն ընկած ամեն աղբ չգցեն կոյուղատարերի մեջ, այս պատկերը չի լինի»։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/17/1226803/