Ժամկետանց ժող-քաղ գործիչների շքերթը սկսված է…

Ժամկետանց ժող-քաղ գործիչների շքերթը սկսված է…

Ընդդիմադիր և արևմտամետ ժամկետանց, սուտի քաղաքական գործիչները իրար հերթ չտալով ստատուսներ է որ գրում են, ակներև է տիրացուները շատ սրտնեղած են))

Խոսքն իհարկե Հիսուս Քրիստոսի արձանի նախաձեռնության մասին է։

Եթե այդ նախաձեռնության հիմքում Գագիկ Ծառուկյանի անձը չլիներ, բնականաբար վերջիններս ծպտուն չէին էլ հանի, բայց քանզի Գ. Ծառուկյանն է, ուստի մարգինալ կերպարներին մեյդան են հանել ու պատվեր է, որ տալիս են։Պարզից էլ պարզ է, ոչ արձանի գաղափարն է հետաքրքիր, ոչ էլ վերջնարդյունքը, իրենց գործը միայն ստեր տարածելով ողջ գործընթացը փնովելն է…

Բայց սա միայն առաջին հայացքից, իրականում սրտները դող է ընկել թե՛ չստացված ընդդիմադիրների, և թե՛ լուսանցքում հայտնված արևմտամետների, քանզի սարսափում են բա, որ ու Գագիկ Ծառուկյանը ակտիվ քաղաքական գործունեություն վարի, չէ որ այդ ժամանակ իրենք կհայտնվեն «պեչենու ծառից կախված»։Սրանց փորացավը միայն դա է, էնքան են սարսափում էդ մտքից,որ ինչքան մարած աբլիգացիա կա էս օրերին կենդանացրել են, թուլափայերը գցել են դեմները ու ֆաս հրաման արձակել, հանձնարարելով ինչքան ուժ ունեն փորձեն ստվեր գցել այդ նախաձեռնության վրա։

Տղերք էսքան պրիմիտիվ, ոնց եք քաղաքական դաշտում հայտնվել, ձեր քայլերից եփած հավի ծիծաղն է անգամ գալիս, չնայած մյուս կողմից էլ լավ եք անում, որ վախենում եք, ժողովրդական խոսք կա. երկու վախը մի մահ է…

Опубликовано в