Մահացել է առողջապահության նախարարը․ Երեկ կյանքից հեռացել է
Երեկ կյանքից հեռացել է անվանի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1989 – 90 թթ. ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
«Մեծ է Արտաշես Ազնաուրյանի ավանդը թե՛ որպես բժիշկ – հյուսվածաբանի, թե ՛ որպես առողջապահական համակարգի կազմակերպչի։
Ազնաուրյանը տասնյակ տարիներ բժիշկների մի քանի սերունդ է կրթել, ղեկավարել ԵՊԲՀ հյուսվածաբանության ամբիոնը։
Ցավակցությունս եմ հայտնում ակադեմիկոսի ընտանիքին ու հարազատներին»,- գրել է նախարարը։