Վաղը Արցախի կառավարությունում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան ևս երեք նախարար. աղբյուր

Վաղը Արցախի կառավարության կազմում տեղի կունենան նոր պաշտոնանկություններ։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին Արցախի իշխանական օղակներում իր աղբյուրները, իրենց պաշտոններին մասնավորապես հրաժեշտ կտան առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը և գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը։

Նշենք, որ քիչ առաջ իր պաշտոնանության մասին հայտնեց ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։

Ինչպես տեղեկացրեց InfoPort.am-ի աղբյուրը՝ պաշտոնանկությունները կառավարության անդամների համար եղել են անակնկալ։ Այս պահին նախարարների թափուր պաշտոնների հավակնորդների անուններ չեն շրջանառվում։

Հիշեցնենք, որ օրերս Արցախի պետնախարար նշանակվեց Ռուբեն Վարդանյանը, ով փորձում է սեփական կադրային քաղաքականություն իրականացնել կառավարությունում։

Опубликовано в