Ի՞՞՞ՆՉ կրկին փոխզիջում․ Պուտինը քիչ առաջ Երևանում ցնցող հայտարարություն արեց

Ի՞՞՞ՆՉ կրկին փոխզիջում․ Պուտինը քիչ առաջ Երևանում ցնցող հայտարարություն արեց

Դրական ենք գնահատում Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների գագաթաժողովը։ Այս մասին նոյեմբերի 23-ին Երեւանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա գնահատմամբ, այս գագաթաժողովի արդյունքները, ներառյալ համատեղ հայտարարությունը, լավ հիմք են ստեղծել ապագա փոխզիջումների համար։

Պուտինի խոսքով՝ սահմանազատման, տրանսպորտի ապաշրջափակման, հումանիտար խնդիրների լուծման պայմանավորվածությունների հետեւողական իրականացման միջոցով կարելի է հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կայուն կարգավորման։

Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ դա թույլ կտա Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հասնել։

Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական կարգավորումը ուշադրություն է պահանջում։ Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանին ՀԱՊԿ-ում նախագահելու համար։ 

Опубликовано в