ԻՆՉ է կատարվում Ռոբերտ Քոչարյանի հետ․․․ ԻՆչու՞․․․ Նոր, անսպասելի հայտարարություն

ԻՆՉ է կատարվում Ռոբերտ Քոչարյանի հետ․․․ ԻՆչու՞․․․ Նոր, անսպասելի հայտարարություն

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը մոտ 2 ամիս է՝ չի շփվում կուսակիցների` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների հետ։ Մեզ ասացին՝ Աննային հեռացրել են կուսակցությունից, որովհետեւ Վահե Հակոբյանը դժգոհ է նրանից, համարել է, որ նա պետք է իր բոլոր քայլերը համաձայնեցնի իր հետ, ինչը նա չի արել։ Աննա Գրիգորյանն այս օրերին ԱԺ պատվիրակության կազմում գործուղման է մեկնել Մադրիդ, այն պատվիրակության կազմում, որտեղ են նաեւ Վահագն Ալեքսանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:

Մենք կապվեցինք նրա հետ, եւ նա հաստատեց, որ հեռացել է այն կուսակցությունից, որի քվոտայով` դաշինքի կազմում մտել էր խորհրդարան: Չհերքեց նաեւ, որ տարաձայնություններ են եղել իր եւ կուսակցության ղեկավարության միջեւ, որի պատճառով էլ կապը խզվել է: Ասաց նաեւ, որ իրեն չեն հեռացրել, ինքն է հեռացել։

«Ես՝ անձամբ, եւ Արթուր Սարգսյանը միասին դիմում ենք գրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ։ Ավելին՝ նաեւ Առուշ Առուշանյանը։ Այսինքն՝ ամբողջ Սյունիքի թեւը դուրս է եկել կուսակցությունից»,- ասաց Գրիգորյանը՝ խոստանալով ավելի մանրամասն խոսել, երբ վերադառնա Հայաստան։

Խոսեցինք նաեւ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ: Նա ասաց, որ դադարեցրել են Աննա Գրիգորյանի ու Արթուր Սարգսյանի անդամակցությունը կուսակցությանը: «Իրենց առաջարկվել է` դիմում գրեն, դուրս գան, իրենք էլ գրել` դուրս են եկել, ինչպես եղավ Մանվել Փարամազյանի դեպքում»,- ասաց Վահե Հակոբյանը:

Նշենք, որ Աննա Գրիգորյանն առաջին անգամ պատգամավոր էր դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով՝ 2020 թ. դեկտեմբերին, երբ Սյունիքից ընտրված Տիգրան Կարապետյանը մանդատը վայր դրեց: Սակայն մինչ խորհրդարան մտնելն արդեն հայտարարել էր, որ դուրս է գալու «Իմ քայլից» եւ հանդես է գալու որպես ընդդիմադիր հայացքներով անկախ պատգամավոր»։

Опубликовано в