լխամյան գագաթաժողով։
Երեւանում ՀԱՊԿ ղեկավարների գագաթաժողովը չտապալվեց,բայց սկանդալային ավարտ ունեցավ։Լիագումար նիստի ավարտին ՀՀ ներկայացուցիչը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ -ի ՀՀ տարածք ազերիների ներխուժման թեմայով պատրաստված համաձայնագրի երկու կետեր։Պատճառաբանեց,որ դրանք կլրամշակվեն եվ կստորագրվեն մինչև տարեվերջ։
Ինչ է դա նշանակում ?։
Թեման բավականին խճճված է ,բայց նրա տակ կան մի քանի դժվար հարցեր։Փորձենք քննել դրանք։
1.Հապկ ռազմական կառույց է եվ դրա արձագանքի մասին խոսելիս ՀՀ պաշտոնյան ՀԱՊԿ անդամներից խնդրում է ոչ թէ հստակ հասցեական ռազմական օգնություն,այլ բարոյական քաղաքական աջակցություն։Փաստացի ստացվում է ,որ ետ ուղարկվող փաստաթուղթը ռազմական օգնության բաղադրիչ չուներ էլ ընդհանրապես եվ ՀԱՊԿ պետությունների ղեկավարները նույնիսկ բարոյաքաղաքական աջակցության կողմնակից էլ չեն։Հիշյալ մղկտոցից հետո ՀՀ ներկայացնողը կողմերին խնդրեց գոնե ինչ որ կերպ ազդել Ադրբեջանի վրա,որպեսզի նա չշարունակի ՀՀ տարածքների զավթումը։Ունենք մի իրավիճակ,երբ ՄԱԿ -ի անդամ,Հաագայի դատարանի տեղն իմացող Հայաստանը խնդրում է տաջիկ,ղազախ,ղրղղզներին բարոյապես ազդել պեխավոր իլխամի վրա։Փաստացի երկրի ղեկավար աշխատողը վկայում է,որ ինքը ոչինչ չի կարող անել երկիրը ագրեսորից ազատելու համար։
2.Որպես Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերից հրաժարման հիմք է ներկայացվում Արցախի բանակի լինելու փաստը։ՀՀ ներկայացուցիչը Ադրբեջանին առաջարկում է որոշակի դէէսկալացիայի դեպքում վերացնել Արցախի բանակը,կազմալուծել այն։Որպես ծիծաղելի հիմք է բերվում ապառազմականացված տարածք հասկացողությունը։Միամիտ մարդիկ ,ովքեր քարտեզ չգիտեն,միգուցե կհավատամ այս սադրանքին։Ընդամենը հիշեցնեմ,որ եթե չլինի Արցախի բանակը,Ադրբեջանը Արցախը գրավելու համար մոտ տաս կմ է հաղթահարելու,իսկ օգնության գնացող ՀՀ զորքը մոտ 160 կմ։Հասկացաք խաղաղության զոնայի իրական իմաստը?Սա ցեղասպանության վտանգը մտքի մեջ ունեցող մարդու համար երկրամասը լքելու ստարտ է դառնում։
3.Միջանցքի հարցը ինչպես միշտ առաջ բերվեց,որպես ՀՀ ղեկավարների աննահանջ լինելու վկայական։Բա թէ Ադրբեջանին միջանցք չենք տալու,բայց ՌԴ ենք տալու,որ ադրբեջանցին ու հայը գնան գան ու եղբայր դառնան։Էս եղբայրական քարոզով զբաղվողը տեղյակ է,որ Ջերմուկի նեյտրալ գոտում եղբայր ադրբեջանցու ձեռքով սպանված հայ զինվորների մարմինները չեն կարողանում ետ բերել?:Իմիջայլոց միջանցք չտվող տղու ֆորմատը արդեն մաշվել է եվ չի դիտվում։Ղափան Գորիս ճանապարհի 21 կմ բանավոր կարգով թուրքին հանձնողը միջանցք տալ չտալու խաղը վաղուց պետք է դադարեցներ։
4.Հիմա ՀՀ ներկայացնողի մի կարեվոր հարցապնդման մասին։Բա ՀԱՊԿ ջան դուք չեք ուզում 1991 թվականի Ալմաթիի համաձայնագրով նախատեսվող սահմանները պաշտպանել։Փաստացի ՀՀ ներկայացնողը ուղղակի կերպով ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,մոռանալով նշել,որ ՀՀ այդ համաձայնագիրը վավերացրել է վերապահումով։Հերթական անգամ այս պաշտոնյան հրաժարվեց Արցախից։
Որպես ամփոփում։Երեվանյան այս գագաթաժողովը կարելի էր անվանել մեկ բառով։Իլխամյան գագաթաժողով։Ինչու?:
1.Չեզոքացվեց ՀԱՊԿ Որեէ արձագանքը ՀՀ տարածք բռնազավթելուն։
2.Խոստացվեց կազմալուծել Արցախի պաշտպանական բանակը
3.հհ կողմից նորից ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
4.Հհ հրաժարվեց միջազգային կառույցներում Ադրբեջանի դեմ դիվանագիտական պայքարից։
Իսկ կարտոֆիլային վիժվածք Լուկաշենկոն էլ վերջում կատարեց վերջին կրակոցը։Բա թէ ,եթե սենց լավ շարունակես վովայեվիչ ջան,մինչև տարվա վերջ խաղաղության պայմանագիրն էլ կլինի ու ձեզանից կպրծնենք։Ու դա ասվում է իբր թէ մի երկու կետ չստորագրողի դեմքին։
Hrair Kamendatyan
8 ч. ·