ԱՅՍ ՊԱՀԻՆ ոստիկաններ, շտապօգնության մեքենաներ Արաբկիրում․ ողբերգական դեպք է տեղի ունեցել
Բաղրամյան պողոտայի 21 հասցեում անհայտ կին է ընկել շենքի 3-րդ հարկի պատշգամբից։ Մինչ բժիշկները պայքարում էին այդ կնոջ կյանքի համար, Արաբկիրի ոստիկանները, բաժնի պետ Ե․ Նիկոյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն շենքի բնակիչ 95-ամյա Եվգենիա Մ․-ն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը անզգուշաբար վայր ընկնե՞լ է, թե՞ ինքնասպանություն։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/11/24/1227218/