Մի քանի մետր հետո երեք տղա մեզ հետևից շրջապատեցին ու վարկեանական․․․․ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԵՐԵԿ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ուշադրություն սիրելի ՖԲ ընկերներ: Այսօր երեկոյան Սարյան փողոցի վրա ինձ շատ վիրտուոզ ձևով կողոպտեցին ( սենց բան մեկ էլ 15 տարի առաջ Փարիզում էր եղել): Ուզեցի անպայման կիսվել, որ զգոն լինեք: Մի երիտասարդ տղա ինձ ու ընկերուհուս մոտակա Տաշիր Պիցցայի տեղը հարցրեց, մի քանի անգամ պարզաբանեց, ասեց հեռախոս չունի, որ գտնի: Մի քիչ կասկսծելի թվաց, զգուշանալով հետ մնացինք: Մի քանի մետր հետո երեք տղա մեզ հետևից շրջապատեցին ու վարկեանական անհետացան՝ կիսաբաց պայուսակիցս տանելով դրամապանակս: Շատ հստակ մեխանիզմ էր: Բաց չլիներ, պայուսակը կտանեին: Ու այս ամենը շատ լուսավոր հատվածում, ռեստորանի դիմաց: Հուսանք, որ Երևանը դեռ անվտանգ քաղաք է ու սրանք առանձին դեպքեր են:

Ester Hakobyan

Опубликовано в