Այսօր առավոտյան ես ասացի, որ մենք երկար ճանապարհ ենք գնալու եւ ասացի, որ վաղը Ստեփանակերտում հանրահավաք ենք անելու: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Մենք ունենք խնդիր, թե ոնց անենք, որ այս հանրահավաքը դառնա այնպիսի հանրահավաք, որը եղել է 1990-ականների սկզբին: Դա պետք է լինի անկեղծ շփում
կառավարության ու ժողովրդի միջեւ: Դրա համար երկար քննարկումներից հետո, որոշել ենք վաղը գնալ Մարտակերտ, այնտեղ ժամը երեքին անցկացնենք հանդիպում, հնարավորություն ունենանք մարդկանց հետ շփվելու, հաջորդ օրը գնանք Մարտունի, հաջորդ օրը՝ Ասկերան, եւ դրանից հետո պարզ կլինի, թե ինչպես կազմակերպենք հանրհավաքը Ստեփանակերտում:
Խնդիրները շատ են, իրավիճակը փոխվում է շատ դինամիկ, եւ կարեւոր է, որ ինչ-որ քայլ անելիս հիմնվենք բոլոր քաղաքացիների կարծիքի վրա:
Ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք շատ ազնիվ ու բաց քննարկումներ»,-ասաց նա:
https://www.facebook.com/watch/live/?ref=watch_permalink&v=951911095777134&t=0