Սամարայի օդանավակայանում Մոսկվա-Երևան երթուղու ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի ոչ պատշաճ պահվածքի պատճառով։ Այս մասին հայտնում է KP.RU-ն։
Հրապարակման համաձայն՝ Մոսկվա-Երևան երթուղու ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել հուլիսի 10-ի գիշերը։ Օդաչուն հայտնել է, որ ինքնաթիռում մարդ է եղել, ով վտանգ է ներկայացրել ուղևորների համար։
Հարբած վիճակում գտնվող տղամարդը վիճել է մյուս ուղևորների հետ և անպատշաճ արտահայտություններ արել։
Սամարայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն: