Կալանավորվել է Հայաստանի ԶՈւ հետախուզության նախկին պետը. մանրամասներ․․ Ձերբակալվել է երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ հետախուզության նախկին պետ, գեներալ-մայոր Արայիկ
Հարությունյանը․․ Այս մասին Sputnik Արմենիային հայտնի է դարձել սեփական աղբյուրներից․․ Հարությունյանը
կալանավորվել է մի քրեական գործի շրջանակում, որի մասին հաղորդվել էր դեռ դեկտեմբերի 14-ին․․ Մեղադրյալի
անունը հաղորդագրության մեջ այն ժամանակ նշված չէր․․ Sputnik Արմենիային, սակայն, հաջողվել է պարզել, որ խոսքը հենց Հարությունյանի մասին է․․ 2021 թվականի մայիսին Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա
գյուղերի մոտ ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման ժամանակ Հարությունյանը ղեկավարել է 2 կորպուս, և նշված ուղղությունները եղել են զորամիավորման պատասխանատվության գոտում․․