Արտակարգ․․Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել․․Ինչ է կատարվում այս պահին

A1News.am-Բիզնես դասի ինքնաթիռը նախատեսված է 8 հոգու համար, բայց դեռ տեղեկություն չկա, թե ովքեր են ինքնաթիռում

Երևան-Մոսկվա թռիչքից մի քանի րոպե անց բիզնես ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` վկայակոչելով`

Flightradar24 ծառայությունը Hawker 800A բիզնես ինքնաթիռը Երևանի օդանավակայանից մեկնել է ժամը 18։40-ին (Մոսկվայի ժամանակով 17։40-ին) և մի քանի րոպե անց,

Ադրբեջանի տարածքով թռչելիս, տագնապի ազդանշան է տվել, որի կոդը նշանակում է վթարային կամ այլ արտակարգ իրավիճակ։

Ինքնաթիռն այս պահին շարունակում է թռիչքը, վայրէջքը սպասվում է «Վնուկովո» օդանավակայանում` 22։52-ին (Մոսկվայի ժամանակով 21։52-ին,– խմբ.)։

Տագնապի ազդանշան տալու պատճառը դեռևս պարզ չէ։ Տեղեկություններ չկան նաև այն մասին, թե ովքեր են գտնվում օդանավում (այն նախատեսված է 8 մարդու համար)։