Ես արդեն մի քանի տարի ա, ինչ աշխատում եմ հիվանդանոցներում ու մասնագիտությամբ բուժքուր եմ: Պատերազմական իրավիճակներում էլ դե գիտեք, թե հիվանդանոցներում ինչ ա կատարվում, ասելու կարիք չկա:
Հիմա էսօր մի հատ գլամուր ընկերուհի ունեմ, իրա ծնունդ ա ու մի քանի օր առաջ կանչել էր ծնունդին
Էսօր զանգեցի, համ շնորհավորեցի, համ էլ ասեցի դե, որ չեմ կարա գամ, որովհետև պատերազմական վիճակ ա ու էս պայմաններում ես պետք ա մնամ հիվանդանոցում, չգիտեմ, թե մի քանի րոպե հետո ինչ կլինի:
Նեղվեց հերիք չի, մի բան էլ ասեց՝ դե հասկացանք պատերազմական վիճակ ա, կարող ա՞ պետք ա ոչ շնչենք, ոչ էլ ապրենք, չես գալիս, մի արի:
Նենց վատ զգաց ինձ ու հիմա հա գլխիս մեջ էն միտքն ա ֆռում, թե ես ինչ գործ ունեմ նման արժեհակարգ ունեցող մարդու հետ, ո՞նց եմ շփվել էսքան ժամանակ: