Մարդս ստիպեց, որ դեռ չծնված էրեխուս հեռացնեմ մենակ նրա համար, որ աղջիկ ա. հլը ինչ պատժի արժանացնանք էս ամեն ինչից հետո էրկուսս էլ

Տարիներ առաջ ամուսնացանք ու ընդամենը ամիսներ հետո իմացա, որ առաջնեկիս եմ սպասում: Ուրախությանս չափ ու սահման չկար, մեծ ոգևորությամբ սպասում էի, թե առաջին անգամ երբ պետք ա տեսնեմ փոքրիկիս:

Ես իհարկե գիտեի, որ ամուսինս տղա էր ուզում ունենալ, բայց որ այսքան հիվանդագին, գաղափար չունեի: Շուտով իմացանք երեխայի սեռը՝ աղջիկ էր, բայց իմանալուց հետո մեր տանը իսկական կռիվ սկսեց:

Ամուսինս կտրականապես դեմ էր, որ մենք աղջիկ ունենանք, ասեց, որ պետք ա գնամ ու հեռացնեմ դեռ չծված էրեխուս մենակ նրա համար, որ աղջիկ ա:

Չգիտի՝ ինչ անեի, ես դեմ էի, բայց իրա հետ խոսալն արդեն անհնար էր: Բացատրում էի, որ շատ վտանգավոր ա առաջին հղիության ժամանակ պտղին հեռացնելը, հետո կարող ա էլ երբեք երեխա չունենանք, բայց ո՞վ էր ինձ լսում:

Իմ համար ինչքան էլ որ դժվար էր, հեռացրեցի պտղին: Անցել են տարիներ ու մենք այդպես էլ չենք կարողանում երեխա ունենալ, չեն օգնում ո՛չ բժիշկները, ո՛չ բուժումները:

Համոզված եմ, որ սա պատիժ էր մեզ այն ամենի համար, ինչ մենք արեցինք: