Կին հալովս տաքսի եմ քշում, որ մարդուս Եգիպտոս հանգստանալու ուղարկեմ․ Տեսեք՝ ինչի եմ անում էս ամենը

Կին հալովս տաքսի եմ քշում գործիցս հետո, որ ամուսնուս հանգստանալու ուղարկեմ։ Հիմա կասեք՝ էս կինը խելքը գցել ա ինչի՞ պիտի իր ամուսնուն հանգստանալու ինքն ուղարկի, ոչ թե ամուսինն՝ իրեն։

Բայց հիմա որ ամեն ինչ պատմեմ ավելի մանրամասն, հաստատ ինձ ավելի լավ կհասկանաք։ Բանն այն է, որ ամուսինս ծանր հիվանդացավ այս ձմռանը։ Միշտ նրա ուսերին է եղել ընտանիքի հոգսը, միշտ նա է աշխատել, մեզ բոլորիս պահել, բայց հիմա ինքն օգնության կարիք ունի։

Դրա համար էլ ոչ մեկի ասածին, ոչ մի բանի չեմ նայելու, արդեն աշխատում եմ մի քանի տեղ, որ ամուսնուս ոտքի կանգնացնեմ։

Վերականգնումից հետո բժիշկը խորհուրդ տվեց, որ մի հատ էլ հանգստի ուղարկենք։ Ի՞նչ խնդիր։ Սկսեցի տաքսի քշել, որ գումար վաստակեմ, ուղարկեմ։

Ամեն ինչի համաձայն եմ, մենակ թե ինքը իմ կողքին լինի, էլ ուրիշ բան չեմ ուզում ես, ինչքան պետք ա, կաշխատեմ։http://wompos.ru/taxi-em-qshum-2/?fbclid=IwAR0_Qs-V12SY4LeoZ8uFyGfk3bkCIObDdKCrNlYAVWsw-MjFxfD0zrDVevY