Կիսուրս առավոտները ժամերով փակվում սենյակում. որ իմանաք ինչ ա անում, կապշեք

Երկու տարվա հարս եմ, սկեսուրիս հետ ենք ապրում: Լավ կին ա, իրար հետ առանձնապես խնդիրներ չունենք, ուղղակի բաներ կան, ես չեմ կարողանում ընկալել ու հասկանալ: Սկեսուրս չի աշխատում, ես ու ամուսինս ենք աշխատում: Ինքը հիմնականում զբաղվում է տան գործերով ու իր ծանոթների ու ընկերուհիների հետ հանդիպումների է գնում: Բայց սկեսուրիս առավոտվա գործողություններն ուղղակի ինձ ապշեցնում են:

Ինքը 57 տարեկան կին ա, ամեն առավոտ ժամերով փակվում ա սենյակում ու իր օրվա հագուստն ա ընտրում: Ամեն առավոտ բացում փռում է իր ողջ կոսմետիկան, ըստ շորերի գույնի գլխաշորեր է կապում ու համապատասխան շպարվում: Շպարվելուց էլ թեթև մի բան չի անում, երեկոյան մեյքափ է անում՝ թունդ գույներով ու շատ: Ասենք առավոտյան ժամը 10-ին ինքն արդեն կարմիր պամադայով ու մուկ սև աչքերով է լինում: Իսկ եթե շորերը ուրիշ գույն են լինում, էդ գույն էլ աչքերը ներկում է:Հետո նորից ամեն ինչ հետ է հավաքում, գալիս սուրճ խմում ու գնում խանութ էդ տեսքով: Թաղամասում բոլորը նրան արդեն անգիր գիտեն, նրան женщина праздник են ասում, քանի որ  միշտ վառ գույներով ու տոնական է հագնված: Այդ ամենն ինչ բացարձակ չի խանգարում, ուղղակի ես ապշում եմ սկեսուրիս հավեսի վրա, որ այդ տարիքում ինքն ամեն առավոտ մանրակրկիտ ընտրում է իր շորերն ու մեյքափի գույները համապատասխանեցնում իրար հետ:http://wompos.ru/%d5%af%d5%ab%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%bd-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%b8%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d6%83%d5%a1%d5%af%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%bd/?fbclid=IwAR2n3HH-Ohe6xOM_ARz-SjRyZP02Uz0JqmpSo24Gvz_lZXfwLsnyRIeW2Oc

Опубликовано в