5Րոպե առաջ.. Ոչ ոք չէր նկատել, որ ուղիղ եթերը միացրած է․ Շուտ դիտեք, քանի դեռ չեն ջնջել…

Այսօր՝ ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ, հավանության արժանացավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախագիծը, ըստ որի՝ 508 միլիոն 222 հազար դրամ հատկացվեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին:

Ըստ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի՝ 2022 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կայացած 7 նիստի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի հավանությանն է արժանացել 363 սուբվենցիոն ծրագիր:

«Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ»,- ասաց նախարարը: