«Պետական նպաստների մասին» օրենքի համաձայն պետական նպաստների տեսակների տեսակտներից է հրատապ օգնությունը։
Իրավաբան.net-ի հետ զրույցում իրավաբան Զարինե Հովհաննիսյանը մանրամասնում է, որ հրատապ օգնությունն էլ իր հերթին տեսակներ ունի։ Դրանք են․ 1) միանվագ հրատապ օգնությունը. 2) եռամսյակային հրատապ օգնությունը:«Միանվագ հրատապ օգնությունը տրամադրվում է ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում, ընտանիքի անդամի մահվան դեպքում»,-նշում է
իրավաբանը։ Երեխայի ծննդյան միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք։
Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում․ եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը 18000 դրամ է:
Միանվագ հրատապ օգնության չափը կազմում է 50000 դրամ: Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան։ Այս դեպքում միանվագ հրատապ օգնության չափը 25000 դրամ է: Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ չհամարվող անդամներից մեկը
մահացել է և դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք։ Միանվագ հրատապ օգնության չափը 50000 դրամ է:
Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն
անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում․ եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը 18000 դրամ է: