Մտքովս անգամ չէր անցնի, որ ես էս իրավիճակում կհայտնվեմ։ 3 տարի ընկերություն ենք արել, հետո 1 տարի նշնաված մնացել ու վերջում ամուսնացել։ Մեր շփման տարիների ընթացքում ես մաքսիմալ անկեղծ եմ եղել իր հետ, ոչ մի գաղտնիք չեմ ունցել նրանից։
Փաստորեն, էդ միայն ես էի անկեղծ իր հետ, իսկ ինքն ինձ հետ մինչև վերջ անկեղծ չի եղել ու ես էդ մասին իմացա մեր ամուսնությունից հետո։
Ամուսնության արարողությունից հետո մենք գնացինք մեղրամիս ու էդ ժամանակ նա ինձ խոստովանեց իր խնդրի մասին։ Ինձ ասեց, որ ինքն անպտուղ է ու չի կարող երեխա ունենալ։ Էդ նորությունը մեծ շոկ ու հիասթափություն էր ինձ համար։
Ես նրանից բաժանվեցի, որովհետև նա ինձ խաբել էր այսքան տարի ու խաբել էր շատ լուրջ հարցում։ Հիմա հետ եմ, նայում ու չեմ փոշմանում որոշմանս համար։