Արդեն քանի տարիյա ստի ու կեղծիքի մեջ ապրում եմ, գիտեմ մարդս գործի տեղը ինչով ա զբաղված, ում հետ ա ման գալիս, բայց երեխեքիս պատվի ու անունի համար ձեն չեմ անում

Ինչ ասեմ, գիտեմ սաղդ էլ կասեք բաժանվի, գնա քո համար ապրի, ուրիշների ասածներն էլ, կարծիքն էլ հաշվի մի առ; Բայց դե հիմա էս ա; Արդեն մի յոթ տարի կլինի, որ էս նույն վիճակն ա, մարդս բացեիբաց հասկացնում ա, որ հոգնել ա ինձնից, ինձ չի սիրում ու գնում ա ուրիշների հետ ա թրև գալիս։ Իրա կարճ խելքով էլ, էն ժամանակ, երբ աղջիկս արդեն ամուսնանալույա, ես պիտի բաժանվեմ։

Ախր ոնց կարամ աղջկաս անունի հետ խաղամ, խնամուս էլ մի բան ա պետք, որ ծամոն սարքի ու անընդհատ ասի։ Տղես էլ ա ուզում ամուսնանա, արդեն երկու տարիյա, ինչ ընկերուհի ունի, հլը, որ մենակ նշանվել են։ Մեկ մտախում եմ, համ տղուս, համ աղջկաս հարսանիքն էլ մի օր անեմ, մեկ էլ չգիտեմ, թողում եմ իրանց կամքին, թո իրանք իրանց ուզածով անեն։

Երեխեքիս կհասցնեմ իրանց նպատակին, նոր մարդուս հրաժեշտ կտամ, էտ ամենաճիշտ որոշումնա։ Մնացածն էլ թո մարդս հասկանա, թե ինչ սխալներ ա անում։ Էս ամեն ինչը վերջը իրա խղճին ա մնալու։ Ընենց չէ, որ ես վատ կնի եմ եղել, ամեն ինչ էլ տեղը տեղին արել եմ, ընտանիք եմ պահել, անուն ու պատիվ եմ պահել, ոչ թե իրա նման ում գտել հետը թրև եմ եկել։