Հայաստանի համար ճակատագրական իրավիճակում համատեղ լուծումներ գտնելու՝ Լևոն Տեր- Պետրոսյանի առաջարկն այս պահին ընդունելի չէ ո’չ իշխանության, ո’չ ընդդիմության համար։
Հայաստանի 2 -րդ և 3 -րդ նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժերը հնարավոր չեն համարում Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսելու Լևոն Տեր- Պետրոսյանի առաջարկը՝ շարունակելով պահանջել նրա հրաժարականը։ Իսկ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրից» հակադրաձում են՝ ընդդիմությունից մեկ ակնկալիք ունեն՝ չխանգարել իրենց սպասարկել Հայաստանի պետական շահը։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությանն ու ընդդիմությանն առաջարկում է մեկ սեղանի շուրջ նստել և քննարկել, թե ճակատագրական այս իրավիճակում ինչ է պահանջվում Հայաստանից, միջազգային համայնքն ինչ է առաջարկում, և հնարավոր լուծումներից ընտրել ամենաքիչ ցավոտը և համատեղ որոշում կայացնել։
Ընդ որում, Տեր-Պետրոսյանը զգուշացնում է, որ ա
ռկա բոլոր առաջարկներն էլ ցավոտ են Հայաստանի համար: