Հարսս տղուս ուղեղը կերել ա. տղաս ընենց բան ասեց ինձ երեկ, որ սենց ցավոտ որոշում եմ կայացրել

Տղաս 2 տարի ընկերություն ա արել իա սիրած աղջկա հետ, հետո ձեռքը բռնել ա ու բերել մեր տուն հարս: Մենք ոչ մի հարսանիք ու խնջույք չենք արել: Իրանք են տենց ուզել:

Արդեն մի քանի տարի կլինի, ինչ ես, հարսս ու տղաս ապրում ենք մի տանիքի տակ: Հարսս շատ լեզվանի ու խորմանկ աղջիկ ա: Իրան հաջողվել ա տղուս ուղեղն ուտել ու հիմա ինքն ինչ ուզում ա արագ ստանում ա իրա ուզածը:

Էս վերջերս էլ սկսել ա տղուս  տրամադրել իմ դեմ: Գնում ակաջին չգիտեմ ինչեր ա քչփչում իմ մասին ու տղաս հետս սկսում ա քիթ ու մունաթ անել, ինձ դիտողություններ անել, վրաս ձայն բարձրացնել:

Էն օրն էլ երբ ես ու տղաս մենակ էինք, ինձ թեքվեց ասեց. «Մամ խի՞ ես կնոջս նեղացնում, էդ աղջիկը քեզ ի՞նչ ա արել, որ օր ու արև չես տալիս»: Զարմացած նայեցի տղայիս չհասկանալով, թե ինչու ա էդպես ասում:

Փաստորեն էն օրը, որ իր կինը սխալ էր պատրաստում ճաշը, կողքից գնացել սիրալիր հուշել եմ, որ ճիշտ սարքի, էդ խորամանկն էլ գնացել տղայիս ամեն ինչ թարս պատմել ա:

Տղայիս էս խոսքերից ու վերաբեմունքից շատ եմ վիրավորվել: Ու որոշել եմ գնալ քրոջս հետ ապրելու: Ինքն էլ ա մենակ կնիկ, կգնամ ու գլուխս դինջ կապրեմ ու էսքան բան չեմ տենա, ջղայնանա: