Սարսափելի դեպք Գեղարքունիքում․ԲԿ-ում 11-րդ դասարանցի է մահացել

Ողբերգական դեպք` Գեղարքունիքի մարզում. Մարտունու ԲԿ տեղափոխված 11-րդ դասարանի աշակերտուհին մահացել է

Ուղղաթիռով հիվանդանոց տեղափոխված երեխաների մոտ կա դրական դինամիկա Shamshyan.com-ի տեղեկություններով հունվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․․ Ժամը 09։50-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է

ստացվել, որ «սուր որովայնային խոռոչավոր օրգանի թափածակում» ախտորորշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի․․ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գերասիմյանի

գլխավորությամբ․․ Ոստիկանները տեղում պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 17-ամյա Նազիկ Խ․-ն է, ով հիվանդանոցի վիրաբուժական

բաժանմունքի վիրահատարանում մահացել է․․ Ըստ հիվանդանոցի հայտնածի՝ մահվան պատճառը եղել է

հանկարծամահությունը․․ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ Քննիչի

որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն․․ Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը սովորում էր Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի 11-րդ դասարանում․․ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով․․