Բռնվեք նոր դիտեք․ Անոմալ շոգ ՀՀ-ում․ Այսօրվանից սպասվում է․․․ Սուրենյանը շտապ հայտնում է

Ուշադրություն

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հուլիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան37.2 0C (1980 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան 9.6 0C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.4 0C

Опубликовано в