Մահ, կենդանի օրգանիզմի կենսագործունեության դադարը, ինչպես նաև այն որակական վիճակը, որում գտնվում է նախկինում կենդանի եղած մարմինը։ Մահվան առավել հաճախակի պատճառներ հանդիսացող պատահարներից ու իրադարձություններից են հիվանդությունները, ծերացումը, որսը, սպանությունը, սովը, ինքնասպանությունը, ջրազրկումը, թերսնուցումը և ծանր վնասվածքների
հանգեցնող դժբախտ պատահարները[1]։ Շատ դեպքերում կենդանի օրգանիզմների մարմինները մահից հետո սկսում են քայքայվել։ Միաբջիջ օրգանիզմի գոյության շրջանի ավարտը կարող է լինել ինչպես մահը, այնպես էլ դրա միտոտիկ բաշխումը։