Ես հղի եմ ու հիմա ավելի էմոցիոնալ եմ դարձել։ Ինձ վրա մանրուքներն անգամ շատ են ազդում ու ես ստից բանից կարող եմ հուզվել։ Ապրում եմ ամուսնուս ծնողների հետ։ Կեսրարս շատ հանգիստ մարդ է, իսկ այ կիսուրս շատ անտանելի բնավորություն ունի։ Նա միշտ ամեն փոքր հարցից մեծ պատմություն է սարքում ու միշտ իրեն բոլորից բարձր է դասում։
Երբեմն եղել են, որ ես տարաձայնություններ եմ ունեցել իր հետ, բայց ինչ հղի եմ նա ինձ բան չի ասում ու կռիվ չի հրահրում, բայց էս մի դեպքից շատ ազդվեցի։
Մի օր գնացել էի երեխայիս համար առևտուր անելու ու երբ մտա տուն լսեցի կիսուրիս հեռախոսային խոսակցությունը։ Նա ասում էր․ «Երեխեն գոնե մեզ քաշի դրանց ցեղին, որ քաշեց քաշված ենք»։ Երբ ինձ տեսավ այլայվեց։
Ես էլ լսելով իր խոսքերն ասեցի․ «Տղադ ինձ ա ընտրել ու շատ ուրախ կլինի, որ իմ ցեղին էլ քաշած լինի երեխաս, իսկ քո ցանկությունների մասին էսօր տղայիդ կասես, ոչ թե ընկերուհիներիդ, մամ ջան »։Սկսեց արդարանալ, բայց ինձ այլևս մեկ էր․․