Հայաստանի իշխանությունների վարած սխալ արտաքին քաղաքականության արդյունքում այսօր կանգնած ենք Արցախ Հայաստան անջատման մեծագույն վտանգի առաջ ։

Հայաստանի իշխանությունների վարած սխալ արտաքին քաղաքականության արդյունքում այսօր կանգնած ենք Արցախ Հայաստան անջատման մեծագույն վտանգի առաջ ։ Մութ ուժերի հովանավորությամբ այսօր Հայաստանի որոշ խմբակներ ավելի մտահոգ են Ուկրաինայի համար ,քան Արցախի ։ Անգամ որոշ ուկրաինացիներ են պնդում ,որ իրենք և ռուսները այրունակից են և այս պատերազմը սազական չէ իրենց ։Իսկ հայկական տիրույթում մոռանում են ,որ Արցախում ,ոչ թե հեռավոր արյունակից են ,այլ նույն գենի կրողն ու աշխարհագրական տարածքի նույն բնակիչները ,որը թշնամին ուզում է յուրացնել ։ Այսօր այս և Արցախյան այլ խնդիրների մասին էին քննարկում Մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանի շուրջ հավաքված մի խումբ քաղաքացիներ ։ Նրանց ցուցանակների վրա գրված էր ` Հայաստանն ու Արցախը մի դարձրեք Ուկրաինա, Հայաստանը դարձել է սխալ քաղաքականության զոհ , ներկաները պնդում էին ,որ չպետք է մոռանալ սեփական փառավոր պատմությունը։ Կազմակերպիչներից Արմինե Մելքոնյանը իր խոսքում նշեց , որ Արցախը արդեն 76 օր շրջափակման մեջ է և մեր հանրությունը քիչ քիչ մոռացության է տալիս Արցախը, իսկ միջազգային ատյաննները նախ կոչերի տեսքով , ապա Հաագայի դատարանի որոշման տեսքով ,որևէ լուրջ փոփոխության չհանգեցրեցին։ Արմինե Մելքոնյանը նշեց, որ ուժն է ծնում իրավունք և թերևս այս պարագայում մենք դարձել ենք աշխարհից խաղաղություն մուրացող մեկը ում լիքը պահանջներ է առաջադրում Ալիևը ։ Հավաքի նպատակը մեկն էր , Հայաստանը չդարձնել սխալ քաղաքականության զոհ ։

Опубликовано в