Ադրբեջանական հերթական ագրեսիայի հետևանքով, հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ զոհվել են ՊԲ 4 զինծառայողներ՝ Արմո Աբգարյանը, Սամվել Թորոսյանը, Երվանդ Թադևոսյանը և Գագիկ Բալայանը:
20-ամյա Երվանդ Թադևոսյանը Բերձորից էր, տան ավագ որդին։ Ավելի վաղ MediaHub-ի հետ զրույցում զինծառայողի դպրոցի տնօրեն Հասմիկ Հակոբյանը պատմել էր, որ տղան խելացի էր, համեստ, ընկերասեր ու հումորով։
Համացանցում տարածվել է զոհված զինծառայողի վերջին տեսանյութը, որը հուզել է շատերին։