ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ. Մահացել է ճանաչված և սիրված երգչուհին, իսկ նրա 17-ամյա որդին ինքնասպան է եղել. Մանրամասներ

56 տարեկանում կյանքից հեռացել է իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը։ Այս մասին գրել է Irish Times-ը։

Երգչուհու մահվան մասին հայտնել է նրա ընտանիքը։ Տարածված հայտարարության մեջ նշվում է․ «Մեծ ցավով հայտնում ենք մեր սիրելի Շինեյդի մահվան մասին։ Նրա ընտանիքը և ընկերները ամայացած են ու խնդրել են մեկուսություն պահպանել այս շատ դժվար պահին»:

Հռչակավոր դուբլինյան կատարողը թողարկել է 10 ալբոմ, նրա Nothing Compares 2 U երգը 1990 թվականին ճանաչվել է աշխարհի թիվ մեկ սինգլը Billboard Music Awards-ի կողմից։

Այս երգի շնորհիվ 1991 թվականին Օ’Քոնորը Rolling Stone ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն արտիստ։

Հայտնի է, որ նա երկար տարիներ տառապում էր դեպրեսիայից, իսկ անցյալ տարի նրա 17-ամյա որդին ինքնասպան էր եղել։

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝