ՍԱՐՍԱՓԵԼԻ. ԴԵՊՔ. Երիտասարդը սելֆի անելու ժամանակ ընկել է 20 մետր բարձրությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ (Թույլ նյարդեր ունեցողները չդիտեն)

Հնդկաստանից ժամանած զբոսաշրջիկը հրաշքով ողջ է մնացել՝ ընկնելով 20 մետրանոց կիրճը, որի եզրին սելֆի է արել։ Պատմության մանրամասները հայտնել է

Ըստ թերթի՝ ճանապարհորդ Գոպալ Փունդլիկ Չավան և իր չորս ընկերները գնացել են Աջանտայի քարանձավներ։ Երբ խումբը հասել է ջրվեժի դիտահարթակ, ընկերները որոշել են սելֆի անել։

Աղբյուրը պարզաբանում է, որ այս ընթացքում Չավան կորցրել է հավասարակշռությունը և վայր է ընկել։ Նրա ընկերներն անմիջապես դիմել են ոստիկանության օգնությանը։

Դեպքի վայր ժամանած տեղի ոստիկանությունը և հնագիտության բաժինը սկսել են զբոսաշրջիկի որոնումները։ Արդյունքում Չավանը փրկվել է․ պարանների և ամրագոտիների օգնությամբ նրան հաջողվել է ձորից դուրս բերել։

The Times of India-ն հրապարակել է փրկարարական գործողության տեսանյութը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝