Երկուշաբթի առավոտյան ռուսական կողմը գնդակոծել է Խերսոնի կենտրոնական հատվածը, ինչի հետևանքով զոհվել է կոմունալ ընկերության աշխատակիցը. ասել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը:
«Այսօր՝ ժամը 8:20-ի սահմաններում, զավթիչները գնդակոծել են Խերսոնի կենտրոնական հատվածը։ Հակառակորդի հարվածից վիրավորվել է քաղաքային կոմունալ ընկերության աշխատակիցը: տացած վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է»,- գրել է նա իր տելեգրամյան ալիքում։
Որոշ աղբյուրների փոխանցմամբ ևս երկու մարդ վիրավորվել է: