ՍԱՐՍԱՓԵԼԻ ՎԹԱՐ. Մեքենան մխրճվել է մարդատար ավտոբուսի մեջ. Կան բազմաթիվ տուժածներ. Տեսախցիկները ֆիքսել են կատարվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վթարի հետեւանքով Թուրքիայում մեքենան մխրճվել է քաղաքային ուղեւորատար ավտոբուսի մեջ, տուժել է 3 մարդ։ Վթարը ֆիքսել է ավտոբուսի տեսախցիկը։

Վթարը տեղի է ունեցել առավոտյան Էմիշլիք խաչմերուկում։ 23 BK 303 համարանիշի ջիպը, որի վարորդը կորցրել է կառավարումը, բախվել է քաղաքային 23 ADM 488 համարանիշի մարդատար ավտոբուսին, վթարի հետևանքով տուժել են 1 կին, 2 ուղեւորներ և ջիպի վարորդը։

Ծանուցումից հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության խմբեր և առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժածներին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Կադրերում երևում է տուժած կինը, ում ոտքը կոտրվել է, նա չի կարողացել շարժվել։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։

ՏԵՍԱՆՅՈՒԹՆ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*