Ջամշլու գյուղում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած Камаз մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ջամշլու գյուղի սկզբնամասում վրաերթի էր ենթարկել նույն գյուղի բնակիչ 9-ամյա Ռուստամ ՈՒ.-ին․ գրում է Shamshyan.com-ը։
Երեխան տեղում մահացել էր, որից հետո երեխայի հայրը՝ 41- ամյա Շալիկո Ա-ն., մայրը՝ 39-ամյա Նարինե Ու.-ն և Կոտայքի մարզի բնակիչ մորաքույրը՝ 33-ամյա Մայաննա Բ-ն. Камаз-ի վարորդին գցել են գետնին և ծեծի ենթարկել։
Ոստիկաններն ու պարեկները կարողացել են նրանցից ազատել վարորդին և տեղափոխել Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենան, սակայն երեխայի հարազատներն այս անգամ հարձակվել են ավտոմեքենայի վրա, ձեռքերով և ոտքերով հարվածել ավտոմեքենային՝ փորձելով Камаз-ի վարորդին դուրս հանել այնտեղից։
Այնուհետև ոստիկաններն ու պարեկներն իրենց հսկողության տակ են վերցրել Камаз մակնիշի ավտոմեքենան, քանի որտեղեկություններ էին ստացվել, որ հնարավոր է մարդիկ, տուրք տալով իրենց նյարդերին, ցանկանում են ավտոմեքենան հրկիզել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի
օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի վարչական տարածքում այսօր վրաերթի ենթարկված ու մահացած 9-ամյա Ռուստամ Ուսոյանը մոր հետ ճանապարհն անցնելիս է եղել։