Մահացել է Դոնալդ Թրամփի նախկին կինը

73 տարեկանում մահացել է Դոնալդ Թրամփի նախկին կինը՝ Իվաննա Թրամփը, այս մասին տեղեկությունը տարածել է Թրամփի սեփական սոցիալական Truth Social ցանցում, փոխանցում է iz. ru կայքը:

«Իվաննա Թրամփը կյանքից հեռացել է Նյու-Յորքի իր տանը: Նա հիանալի, գեղեցիկ և զարմանալի կին էր, ով հիանալի և ոգեշնչող կյանք էր վարում», – գրել է գործարարն ու քաղաքական գործիչն իր նախկին կնոջ մասին:

ABC News-ի տեղեկություններով՝ մահվան պատճառը եղել է սրտի կանգը: Բժիշկները կնոջ տուն են ժամանել, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Опубликовано в