Աշխարհում դեռ բարի և անշահախնդիր մարդիկ կան

Բոլորիս կյանքում էլ դժվարություններ եղել են: Բայց երբ հարազատներն են մեզ մեջքից հարվածում, դա ամենադժվարն  է:  Ես արդեն 55 տարեկան եմ, չունեմ երեխաներ և ընտանիք: Ապրում էի եղբորս  և նրա որդու հետ: Ի դեպ տղային ես եմ մեծացրել,  նա  հիմա արդեն սովորում է համալսարանում: Թվում էր , թե ամեն բան շատ լավ է, ես իմ ողջ աշխատած գումարը վատնում էի տղայի կրթության վրա: Բայց ամեն բան գլխիվայր շուռ եկավ, երբ մահացավ եղբայրս: Հուղարկավորությունից անմիջապես հետո որդին հայտարարեց, որ ես պետք է տան իմ բաժինը նվիրեմ իրեն ու գնամ…. Բայց ես տեղ չունեի գնալու:Ես բնականաբար հրաժարվեցի: Թե ինչ եղավ հետո, դժվար է անգամ ենթադրել: Ես դա ժան ծ եծի ենթարկվեցի  …. Նրա կողմից , ում մանկուց էի մեծացրել: Տղան սպառնաց, որ կս պանի ինձ: Ինչ էր մնում անել: Ընկերուհիս, ով իմացավ այս ամենի մասին, ստիպելով ինձ տարավ <<Նորիկյան և գործընկերներ>> փաստաբանական գրասենյակ: Ավելին, նա կարողացել էր իմանալ, որ տղան թմրամոլների շրջապատ է ընկել: Նորիկ Նորիկյանը, լսելով այս ամենը, հանձն առավ պաշտպանել իմ շահերը, քանի որ եղբորս որդին արդեն իմ դեմ  դատական գործ էր սկսել: Փորձառության և մարդկային հատկանիշներով օժտված փաստաբանը կարողացավ   դատական գործընթացն ավարտել՝ ի շահ ինձ: Բայց սա ամենը չէ: Նորիկյանը խոստացավ, որ տղային կկտրի այդ  արատավոր միջավայրից և կհամոզի բուժվել: Հիմա եղբորս որդին այդ փուլում է, և ես համոզվեցի, որ մարդկությունը դեռ մնացել է, որ կյանքում կարող ենք հանդիպել մարդկանց, ովքեր անշահախնդիր կօգնեն մեզ: