Երեխաներս այսօր սոված չեն , և ես դրա համար պարտական եմ մի մարդու

Ես ամուսնացել եմ Երևանում: Ծննդով մարզից եմ: Եկա Երևան սովորելու, որից հետո ամուսնացա ու մնացի Երևանում: Սկզբում ամեն ինչ շատ լավ էր, բայց երկրորդ երեխայի ծննդից հետո ամեն բան փոխվեց: Ամուսինս ամբողջովին փոխվեց, ողջ աշխատած գումարները չգիտեմ թե ուր էր գնում: Շուտով պարտքեր կուտակվեց, որի պատճառով ստիպված եղանք վաճառել մեր բնակարանը և հայտնվեցինք փողոցում: Բայց վատթարագույնը դեռ առջևում էր:

 Շուտով ամուսինս հայտարարեց, որ պետք է ամուսնալուծվենք, քանի որ նա այլևս չի ցանկանում պահել ինձ ու մեր երեխաներին: Իսկ ես անելանելի վիճակում էի: Երեխաներիս չէի կարող թողնել ու գնալ աշխատելու: Բայց ապահարզանից հետո ես գիտեի, որ պետք է մի բան անեմ, որ կարողանամ նրանից գումար ստանալ, որպեսզի երեխաներիս օրվա հացը ապահովեի: Ծնողներիս հետ դիմեցինք <<Նորիկյան և գործընկերներ>> փաստաբանական գրասենյակ: Փորձառու  փաստաբանների

օգնությամբ կարողացանք արագորեն լուծում տալ իմ գործին, որի հետևանքով նախկին ամուսինս սկսեց ամեն ամիս ինձ գումար վճարել: Բայց սա դեռ ամենը չէ: Լսելով, որ վատ վիճակում եմ և առանց աշխատանքի, Նորիկ Նորիկյանը ինձ աշխատանքի տեղավորման հարցում աջակցեց: Այսօր ես կարողանում եմ ապահովել իմ և երեխաներիս ապրուստը, ինչի համար ես շնորհակալ եմ Նորիկ Նորիկյանին, ով անշահախնդիր օգնեց մեզ: