Մենք շատ լավ ընտանիք ենք: Ամուսինս աշխատում է երկու գրաֆիկով՝ ամեն բան հասցնելու համար: Երկրորդ աշխատանքը պահակի աշխատանք է: Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում: Բայց մի օր առավոտյան աշխատանքից գալով ամուսինս ասաց, որ ինչ որ զգացողություն ունի. տնօրենն իրեն շատ տարօրինակ է պահում: Ամուսինս աշխատում է մեծ պահեստում որպես պահակ: Եվ նրա զգացողությունր ճիշտ էր: Հաջորդ շաբաթ մեր տուն եկան ոստիկանության աշխատակիցներն ու հայտնեցին, որ ամուսնուս պետք է ձերբակալեն, քանի որ կասկածվում է մեծ չափեր գողության մեջ: Մենք տարակուսել էինք: Նման բան չէր կարող լինել: Ամուսինս իրեն կորցրել էր: Այլ բան չէր մնում , քան ենթարկվել ու գնալ ոստիկանության բաժին, որտեղ էլ ինչ որ վկայի տված ցուցմունքով ամուսնուս ձերբակալեցին:
Ես կորցրել էի ինձ. Մի բան պետք է անեի՝ ազնիվ ամուսնուս ազատելու համար: Ես դիմեցի <<Նորիկյան և գործընկերներ>> փաստաբանական գրասենյակ: Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, որ անձամբ Նորիկյանը հանձն առավ ամուսնուս շահերի պաշտպանությունը: Մասնագիտական փորձի և բացարձակ գիտելիքների շնորհիվ մենք կարողացանք ապացուցել ամուսնուս ազնվությունը. Պարզվեց հենց տնօրենն էր այս ամենի հետևում կանգնած:
Բայց այդ ժամանակ ծանր ֆինանսական վիճակում էինք, ուստի խնդրեցինք աշխատանքի դիմաց վճարում կատարել որոշ ժամանակ անց: Իսկ որքան եղավ մեր զարմանքը, երբ Նորիկ Նորիկյանը հրաժարվեց գումարից՝ ասելով, որ այդ գումարը ծախսենք մեր երեխաների կրթության վրա՝ այդպես հայտնելով մեր երախտագիտությունը նրան: