Ադրբեջանը կարող է համաներում հայտարարել Արցախում զենքերը վայր դրած հայերի նկատմամբ։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ պաշտոնական Բաքուն քննարկում է Ղարաբաղում զենքերը վայր դրած հայերի համաներումը։
«Ինչ վերաբերում է նախկին զինվորականներին և զինյալներին, եթե նրանց կարելի է այդպիսին համարել, ապա նույնիսկ նրանց համար է նման համաներում։
Ներկայումս մենք տեսնում ենք որոշ առանձին զինված խմբերի և սպաների հրապարակային հայտարարություններ, որ նրանք չեն համաձայնի մեր պայմաններին և շարունակելու են դիմադրել։
Մենք նաև տեսնում ենք մի քանի փոքր խմբեր, որոնք մտնում են անտառներ: Բայց մենք չենք կարծում, որ սա կլինի ամենամեծ խնդիրը կամ անվտանգության խնդիրը: Իհարկե, դա որոշակի խնդիրներ ու դժվարություններ կառաջացնի, բայց ոչ մեծ մասշտաբով»,- հավելել է Հիքմեթ Հաջիևը։