ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ՊԲ զինվորներին դուրս են հանել , սակայն…

ՊԲ զինվորներին դուրս են հանել Մարտակերտի շրջակայքից, սակայն քաղաքը դեռևս չի կարողանում տարհանվել։

Մարտակերտցիները և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ սպասելով տարհանման դեպի Ստեփանակերտ։

Ինչպես հայտնում է 24 news-ը, տեղի բնակիչներից մեկը հայտնել է, որ Եվլախում կայացած հանդիպման համաձայն՝ ՊԲ զինվորներին դուրս են հանել Մարտակերտի շրջակայքից, մեծ հաշվով ադրբեջանցիները շրջափակել են քաղաքը, սակայն հնարավոր տարհանում այս պահին չի իրականացվում․ «Սպասում ենք, որ ռուսները կարողանան մեզ դուրս հանել, ասում են՝ ճանապարհները անվտանգ չեն, բոլոր տեղերում ադրբեջանցիներ կան, ուզում ենք շարժվել դեպի Ստեփանակերտ, որպեսզի հետո հասկանանք, թե ինչ ենք անում»,-ասաց նա։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*