«Մամա ինձ տոն տար։ Լուսէ, ես քեզ շտեղ տանի՞մ իմ բալա։ Մենք էլ տոն չոնինք»

Բավականին սարսափազդու այս իրավիճակներն ասես չեն վրիպում մեզանից որևէ մեկի աչքից։
Անզեն աչքով անգամ հնարավոր չէ անտարբեր գտնվել այն իրականության նկատմամբ, որը ցավոք սրտի արդեն երկրորդ օրն է, ինչ շրջապատել է մեզ։

Տարիներ առաջ տեղի ունեցածն ասես այժմ ևս կրկնվում է։ Արցախահայության նկատմամբ ասես թշնամու կողմից անմարդկային որակվող քայլերը դեռևս շարունակական բնույթ են կրում։

Այժմ, սակայն համացանցում շարունակվում են հրապարակվել նաև այնպիսի տեսարաններ, որոնք միչև վերջին շունչն անգամ մենք երբեք չենք մոռանա։ Ողջ հայության ճակատագիրն ասես թշնամին շարունակում է հողին հավասարեցնել։

Անմեղ այս մանկան լուսանկարը ևս համացացնում բավական լայն կերպով շարունակում է շրջանառվել։

Վերջինիս արցունքոտ աչքերն ու նրա շուրթերից դուրս եկած բառերն ասես խորը ցավ են պատճառում բոլորին այն տեսնելիս։

«Մամա ինձ տոն տար։ Լուսէ, ես քեզ շտեղ տանի՞մ իմ բալա։ Մենք էլ տոն չոնինք»։ Ցավալի է բայց փաստ։ Չկա կարծես թե գեթ մեկ հայ, ով կարողանա անտարբեր անցնել մեր արցախցի ժողովրդի նկատմամբ, սակայն ողջ միջազգային ատյաններն են շարունակում լուռ կերպով հետևել այս ամենին։

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*