Կրկին զոհեր ու վիրավորներ. Պաշտոնական հաղորդագրութուն Արցախից

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի վայրում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։

Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստեփանակերտում պայթյուն է որոտացել բենզինի պահեստում, կան տուժածներ ու զոհեր

Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում մեծ թվով տղամարդիկ են եղել․ նրանք փորձում էին ավտոմեքենաների համար վառելիք գտնել Լեռնային Ղարաբաղից դուրս գալու նպատակով։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհեր ու տուժածներ կան։